Կորոնավիրուսի համավարակը չի ազդի կյանքի տեւողության ցուցանիշների վրա: Այս կարծիքը հայտնել Է Ռուսաստանի առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր բժշկական պրակտիկայի գլխավոր արտահաստիքային մասնագետ, «Թերապիայի եւ պրոֆիլակտիկ բժշկության ԳԲՀԿ-ի» տնօրեն Օքսանա Դրապկինան:
Նա ճշտել Է, որ կարճաժամկետ հեռանկարում կան նպատակային ցուցանիշների չհասնելու ռիսկեր, հատկապես առաջնային բժշկա-սանիտարական օգնության դաշնային նախագծի մասում:
Դրապկինան նշել Է, որ 2019 թվականին առաջնային բժշկա-սանիտարական օգնության դաշնային նախագծի բոլոր ցուցանիշներին հասել են: Նաեւ, մասնագետի խոսքով, այսօրվա դրությամբ ՌԴ-ի 79 տարածաշրջաններ կարող են վերսկսել դիսպանսերացումը: