ԱՄՆ գիտնականները նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել, որը մի շարք ոչ տիպական հատկանիշներ ունի: Guaico Culex (GCXV) վիրուսը բազմաբաղադրիչ վիրուս է. ավելի վաղ համարվում էր, որ բազմաբաղադրիչ վիրուսներն ի վիճակի են վարակել միայն բույսերին և սնկերին, սակայն GCXV-ը հայտնաբերվել է Տրինիդադում ապրող մոծակների մոտ:
Նոր վիրուսը հայտնաբերել են մոծակների կողմից փոխանցվող վիրուսների ուսումնասիրման արդյունքում: Նման հետազոտություններ անցկացվում են այնպիսի համաճարակների կանխարգելման նպատակով, ինչպիսին է Զիկա վիրուսի համաճարակը Բրազիլիայում:
Guaico Culex վիրուսի գենետիկական նյութն անհայտ պատճառներով բաժանված է հինգ մասի, որոնցից յուրաքանչյուրն առանձին «փաթեթավորված է»: Վարակման համար անհրաժեշտ են դրանցից չորսը: Հետազոտող Ջեյսոն Լադները կարծում է, որ հինգերորդ մասնիկն օգտագործվում է որպես պահեստային կամ էլ դա է որոշում, թե որքանով մահացու կլինի վիրուսը վարակումից հետո:
Թվում է, թե Guaico Culex վիրուսը չի կարող օգտագործել կաթնասուններին, սակայն գիտնականները պարզել են, որ այն սեգմենտացված ջինգմենվիրուսների մոտ ազգականն է, որոնք կարող են վարակել կապիկներին: Վիրուսի առկայության վկայություններ են հայտնաբերվել ուգանդական ոչ մարդանման կարմիր կոլոբուսի օրգանիզմում: Հայտնի է, որ նման կապիկների վարակող շատ վիրուսներ կարող են վտանգ ներկայացնել նաև մարդկանց համար: Այդ հետազոտության մասին հայտնում է Cell Host & Microbe ամսագիրը: