Հարգելիներս, պատասխանեմ շատ հաճախ տրվող նմանատիպ հարցերի։ Կիսվել մի շարք հայկական տարատեսակ տեղեկատվական խմբերի աշխատանքից։ Իհարկե, ես բոլորից տեղյակ չեմ, բայց ու մասին գիտեմ, ասեմ, որ.
- այս պահին Հայաստանից եւ Սփյուռքից գործում է մի քանի հաքերային թիմ։ Իրենց գործողությունների մեծ մասը տեսանելի չեն։ Եվ պատմելու էլ չեն։ Պարզապես տեղյակ եղեք, որ թշնամու դեմ վարվում է լայնածավալ կիբեր պատերազմ։
- այստեղից էլ են գործում մեծ քանակի ֆեյքեր։ Մի մտածեք, որ մենակ Ադրբեջանի կողմից են կիրառվում տեղեկատվական ներազդեցության մեթոդներ։ Պարզապես որակի եւ տեսանելիության տարբերություն կա։ Եթե հակառակորդը չի տեսնում հայկական ֆեյքերը, դա կարող է երկու բան նշանակել. կամ դրանք չկան, կամ ավելի խելոք են գործում։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։
Խնդրում եմ ճշտող հարցեր մի տվեք
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Հարգելիներս, պատասխանեմ շատ հաճախ տրվող նմանատիպ հարցերի։ Կիսվել մի շարք հայկական տարատեսակ տեղեկատվական խմբերի…
Gepostet von Samvel Martirosyan am Mittwoch, 30. September 2020