Ֆրանսիայի հնագետները Պոնտարլիե կոմունայում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերել են ֆրանկների բնակավայրի մնացորդներ, որն անհետացել Է նույնքան անսպասելիորեն, ինչպես եւ հայտնվել Էր: Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել Է Հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի կայքում:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բնակավայրը հիմնվել Է մեր թվարկության 6-րդ դարում, իր չափերով այն բավականին խոշոր Է կառուցվել այն ժամանակվա համար: Ներկայում հնագետները պեղել են շուրջ տասը մեծ ուղղանկյունաձեւ շենքեր՝ յուրաքանչյուրը 200-300 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաեւ՝ գերեզմանատուն, որտեղ գտել են չորս շիրիմ: Մասնագետների կարծիքով՝ բնակավայրում ապրել են ունեւոր մարդիկ, ինչը վկայում Է զարդերի մեծ հավաքածուն, որը գտել են գերեզմաններում: Նաեւ մասնագետները պարզել են, որ հիմնադրումից մոտավորապես 150-200 տարի անց, ենթադրաբար, 7-րդ դարի վերջին, բնակիչները շատ արագորեն հեռացել են բնակավայրից: Հնագետները հարձակման կամ խոշոր հրդեհի հետքեր չեն գտել, որպես գլխավոր վարկած նրանք դիտարկում են հերթական զանգվածային գաղթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: