LG ընկերությունը ստեղծել է սարք՝ տղամարդկանց ճաղատության դեմ պայքարելու համար: Սարքը նման է սաղավարտի: Ընկերությունը պնդում է, որ Pra.L MediHair անվանումը ստացած սարքը խթանում է մազերի աճը և կանխում մազաթափությունը, գրում է Hypebeast-ը:
Pra.L MediHair-ը թերապևտիկ ազդեցություն ունի մազերի վրա՝ ցածր ինտենսիվության լազերային թերապիայի շնորհվ: Սարքը հագեցած է 146 լազերով և 104 լուսադիոդներով:
LG-ն նշել է, որ սաղավարտը պետք է կրել շաբաթը երեք անգամ՝ չորս ամսվա ընթացքում: Թերապիայի արդյունքում մազերը դառնում են ավելի խիտ և հաստ:
Նոր ապրանքի գինը չի հաղորդվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը