Մաքմասթեր համալսարանի և Օնտարիոյի թագավորական թանգարանի կանադացի գիտնականները հայտնաբերել են չարորակ ուռուցք դինոզավրի ոսկորներում, որն ապրել է 76 միլիոն տարի առաջ: Հետազոտությունը հրապարակել է Lancet Oncology գիտական ամսագիրը:
Նշվում է, որ ոսկրերի վրա անսովոր գոյացություններն ու վնասվածքները, որոնք հայտնաբերվել են 1989 թվականին, ի սկզբանե համարել են կոտրվածքի հետքեր: Այնուամենայնիվ, իրականացված մի շարք վերլուծություններ ցույց են տվել, որ ցենտրոզավրը ունեցել է ոսկորների քաղցկեղ:
«Այստեղ մենք առաջին անգամ ցույց ենք տալիս ոսկորների քաղցկեղի հստակ նախանշաններ եղջյուրավոր դինոզավրի մոտ, որն ապրել է 76 միլիոն տարի առաջ: Սա շատ հուզիչ է»,- ասել է գիտնականներից մեկը՝ Մարկ Քրոութերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը