Հնդկական Dr Reddy’s Laboratories դեղագործական ընկերությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորման վերանայված հայտ Է ներկայացրել Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչին (DCGI): Այդ մասին ANI գործակալությանը հայտնել Է կառավարական մի պաշտոնյա: Ավելի վաղ բժշկության ոլորտում հնդկական կարգավորիչը մերժել Էր երկրում ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումների միանգամից երրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ Dr Reddy’s Laboratories-ի առաջարկությունը եւ առաջարկել անցկացնել դրա հետազոտության երկրորդ եւ երրորդ փուլը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s Laboratories Ltd-ն ավելի վաղ պայմանավորվել Էին պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման շուրջ: Հաղորդվել Էր, որ տեղական կարգավորիչների հավանությունն ստանալուց հետո Հնդկաստան կմատակարարվի 100 միլիոն չափաբաժին:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով հիվանդացածների թվով, որոնց ընդհանուր թիվը երկրում գերազանցել Է 7,2 միլիոնը: Այդ հիվանդությունից մահացել Է ավելի քան 110 հազար մարդ, բուժում Է ստանում շուրջ 826 հազարը, ավելի քան 6,3 մլն մարդ ապաքինվել Է, հաղորդել Է ՌԻա Նովոստին: