Գրիպի վիրուսով, ապա կորոնավիրուսով վարակվելը բերում է հիվանդության ավելի ծանր ընթացք և կարող է հանգեցնել էնցեֆալիտի՝ ուղեղի հյուսվածքի բորբոքումների, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի մի խումբ գիտնականներ, որոնց աշխատանքի արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է BioRxiv էլեկտրոնային գրադարանում:
«Թեստերը ցույց են տվել, որ գրիպի A վիրուսով և այնուհետև SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված մկների թոքերն ու շնչառական տրակտը ավելի շատ են վնասվել և մահը ավելի արագ է վրա հասել՝ համեմատած այն առանձնյակների հետ, որոնք վարակված են եղել միայն մեկ վիրուսով», – ասվում է հոդվածում:
Ըստ գիտնականների, ուսումնասիրության պատճառը միջազգային մակարդակի այն մտահոգությունն է, որ Հյուսիսային կիսագնդում կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է ձուլվել աշուն-ձմեռ գրիպի վիրուսի հետ:
«Երկու հիվանդությունների անընդմեջ ազդեցությունը սրել է նաև կորոնավիրուսային վարակի արտաթոքային դրսևորումները, ներառյալ՝ ծանր էնցեֆալիտը: Այսպիսով, տվյալները ցույց են տալիս, որ կրկնակի վարակը վտանգավոր է և պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա հետևանքները մեղմելու համար՝ որպես համաճարակին առողջապահական համապարփակ արձագանքման մաս»,- նշված է հոդվածում: