1915 թվականը ժողովրդի մեջ բուն դրած վախից նաև սկսվեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: Գերմանացի նշանավոր արևելագետ, Հայկական հարցի գիտակ Յոհաննես Լեփսուսն ասում է, որ եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար»: Բայց, որովհետև համատարած վախ էր մտել մեր ժողովրդի մեջ` մեծից փոքր, ուժեղից թույլ վախվորած էին, էդ վախը ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթվեց վզին, և միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին: Հարցնում ես` ի՞նչը կցանկանայի, որ չկրկնվեր: Ես կուզեմ, որ հայ ազգը այլևս այդ վախի զգացողությունը չունենա: Երբ ինձ հարցնում են՝ մեր հոգսը, գործը էսօր ո՞րն է, ասում եմ` արիություն ու խիզախու թյուն սերմանելը, հերոսություն և համարձակություն ներարկելը: Պետք չէ մտածել, որ թուրքերը մեզանից շատ են: Մենք երբեք չպիտի վախենանք և պիտի իրենց նման նախահարձակ լինենք, ամեն տեղ, ամեն րոպե: Հզոր Ամերիկան չկարողացավ հաղթել փոքրիկ Վիետնամին, Աֆղանստանին, իսկ փոքրիկ Ֆինլանդիան չպարտվեց հզոր Ռուսաստանից: Այնպես որ մեծ ու փոքր գոյություն չունի: Դա հարաբերական հասկացություն է: Ատոմի միջուկն էլ է փոքր: Մենք պետք է վայրի կատվի նման ճանկռտելով թշնամու աչքը հանենք, քոռացնենք, որ ասեն սրանց հետ գործ չունենք, հեռու մնանք… Սա է պաշտպանության լավագույն ձևը:
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Ռոբերտ Մաթոսյանի հարցազրույցից
Անահիտ Աղասարյանի էջից:
https://www.facebook.com/anna.aghasaryan/posts/1742665752547481