Վերլուծաբան. Թուրքիան նպատակ ունի գրավել Հայաստանի հարավային շրջանները
Advertisement 1000 x 90

Վերլուծաբան. Թուրքիան նպատակ ունի գրավել Հայաստանի հարավային շրջանները

Երեկ,  Իրանի սահմանային Խոդաաֆարին շրջան կատարած այցի ընթացքում,   Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում  աշխարհաքաղաքական  որևէ փոփոխություն: Դա Իրանի կարմիր գիծն է»:

Այս կապակցությամբ, իրանահայ վերլուծաբան  Գ. Աբրահամյանը նշել է. «Ըստ շրջանառվող լուրերի, Թուրքիան և Աղրբեջանը նպատակ ունեն գրավել Հայաստանի հարավային շրջանները և փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկա վիճակը ու  նոր սահմաններ գծել Կովկասում»:

Նա հավելել է, որ այդպիսով Թուրքիան նպատակ ունի Նախիջևանի և Հայաստանի  հարավային միջանցքի միջոցով նոր սահման ստեղծել Ադրբեջանի հետ, խզելով Իրան-ԵԱՏՄ կապը:

Վերլուծաբանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության  միջոցով որոշ ուժեր ավելի հեռահար նպատակներ են հետապնդում, հավելում է. «Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու է Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարն արել վերոնշյալ հայտարարությունը»:

Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Հայաստանի հետ ունի 224կմ, Իրանի հետ՝ 163կմ և Թուրքիայի հետ 12 կմ սահման:

Հավելենք, որ հոկտեմբերի 25-ին, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեքենայացված  բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանային և խոդաաֆարին և Ասլանդուզ շրջաններում:

parstoday.com