Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ մազեր ունենալ, ճիշտ այնպես, ինչպես հայտնի մոդելները: Ձեզ ենք ներկայացնում մազերի համար փորձարկված մի քանի հնարքներ, որոնցից օգտվում են նորաձևության աշխարհի հայտնի մոդելները:
Իրինա Շեյք
Հայտնի ռուս մոդելը հանգստի ժամանակ լվացած և չորացրած մազերին կոնդիցիոներ էր քսել և փաթաթել փայլաթիթեղով: Ապա փաթաթած մազերով դուրս էր եկել ծովափ՝ արևայրուք ընդունելու: Այս հնարքը ջերմային էֆեկտ է ստեղծում, որի շնորհիվ էլ մազերի ծակոտիները բացվում են և յուրացնում կոնդիցիոների բոլոր սննդարար բաղադրիչները: Եթե մազերն արևին տալու հնարավորություն չունեք, ապա կարող եք օգտագործել հասարակ հարդարիչը:
Ժիզել Բյունդհեն. պաշտպանում ենք մազերը չորացումից
Ժիզելի խորհրդով՝ օդանավակայան գնալուց առաջ մազերին խոնավեցնող դիմակ քսեք, մազերը հավաքեք և փաթաթեք մետաքսյա շալով: Բնական մետաքսը կօգնի մազերը խոնավ պահել, ինչը չափազանց կարևոր է թռիչքների ժամանակ:
Ջիջի Հադիդ
Նվազեցրեք մազերը ներկելու հաճախականությունը՝ հասցնելով տարեկան 2 ներկման: Հայտնի մոդել Հադիդը հենց այս հաճախականությամբ է գնում գեղեցկության սրահ: Իսկ մնացած ժամանակն անցկացնում է լողափին, ինչի շնորհիվ էլ մազերի գույնը բնական ճանապարհով բացանում է:
Սաշա Պիվովարովա. մազերին առողջ փայլ ենք հաղորդում
Այս գեղեցկուհի մոդելն առաջարկում է բնական մի միջոց, որը բնական փայլ կհաղորդի մազերին: Ժոժոբայի յուղը քսում ենք մազերին և գլխամաշկին, թողնում ենք 2 ժամ, ապա լվանում ենք: Հաճախ ժոժոբայի յուղը կարելի է փոխարինել հասմիկի յուղով, որից հետո մազերը հրաշալի են բուրում:
Անյա Ռուբիկ. արագացնում ենք մազերի աճը
Մազերի աճը խթանելու համար մոդելը գլխամաշկին հեղուկ պանթենոլ է քսում: Սա բոլորին հայտնի վերականգնող միջոց է, որն արհեստական վիտամին B5 է: Անյան պնդում է, որ պանթենոլն ամրացնում է մազարմատները, օգնում է ազատվել չորությունից և թեփից:
Այս հայտնի լեհ մոդելը մազերը խոնավ վիճակում փաթաթում է և պառկում է քնելու, առավոտյան գեղեցիկ խոպոպները պատրաստ են:
Սյուկի Ուոթերհաուս
Խուսափում ենք մազերի էլեկտրականացումից: Որպեսզի մազերն իդեալական կերպով հարդարվեն, Սյուկին մազերը լվանում է գազավորված ըմպելիքով: Իր խոսքերով՝ այս միջոցը մազերին յուրօրինակ տեսք է հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը