Արգենտինացի ընտանիքը պատճենաբուծել է ընտանի շանը
Advertisement 1000 x 90

Արգենտինացի ընտանիքը պատճենաբուծել է ընտանի շանը

Արգենտինայից մի ընտանիք, որի շունը սատկել էր, օգտագործել է պատճենաբուծման տեխնոլոգիան՝ ստանալու կենդանու գենետիկական պատճենը, հաղորդում է El Comercio պորտալը:

Հրատարակության տվյալներով՝ ընթացակարգը նստել է 60-ից մինչև 100 հազար դոլար գումար: Էնտոնի անունով շունը ծերությունից սատկել էր 17 տարեկան հասակում: Մասնագետները շնից վերցրել են էպիթելային հյուսվածքի նմուշ, ինչից հետո Բուենոս Այրեսում բջիջները բազմացրել են, իսկ այնուհետև Հարավային Կորեայում մասնագիտացված լաբորատորիան ընտրել է պատճենաբուծման  համար առավել համապատասխանը:

Շան ձագը լույս աշխարհ է եկել հուլիսի 13-ին, սակայն ընթացակարգի հաջողության մասին հայտարարվել է միայն դեկտեմբերի 12-ին:

Գիտնականների խոսքով՝ չնայած այն բանին, որ շունը ծնվել է ծագումնաբանորեն ճիշտ նույնը, ինչպես և «բնօրինակը», ինչպես նաև ժառանգել է բնածին ունակությունները, նրա վարքը կախված կլինի նաև շրջակա իրադրությունից: