Ամերիկացի աստղագետներ Սքոթ Շեպարդը, Չեդվիկ Տրուխիլիոն ու Դևիդ Տոլենը բացահայտել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր մարմինը:
Խոսքը 2014 FE72 երկնային մարմնի մասին է, որը 3000 անգամ ավելի հեռու է Արեգակից, քան Երկիրը: Նրա շարժման հետագիծը ամբողջովին գտնվում է Նեպտունի ուղեծրի սահմաններից դուրս, որը Արեգակից ամենահեռուն ընկած մոլորակն է:
Հնարավոր է՝ 2014 FE72-ը գտնվում է Արեգակնային համակարգից դուրս գտնվող երկնային մարմինների գրավիտացիոն ազդեցության ներքո:
Շեպարդը հայտարարել է. «Ներկայումս մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, ինչպես 19-րդ դարի կեսերին, երբ Ալեքսիս Բուվարը ուսումնասիրել է Ուրանի ուղեծրային շարժումը, ինչը վերջին հաշվով հանգեցրել է Նեպտունի հայտնագործմանը», հաղորդում է Lenta.ru-ն: