Մատենադարան. «Երիտասարդական 6-րդ գիտաժողով»
Advertisement 1000 x 90

Մատենադարան. «Երիտասարդական 6-րդ գիտաժողով»

Սիրելի՛ բարեկամներ,

տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք, որ մեր ամենօրյա եռանդուն աշխատանքով ու համբերությամբ միայն կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած փորձությունները:

Նշենք նաև, որ «Երիտասարդական 6-րդ գիտաժողով»-ը, համաճարակային իրավիճակով պայմանավորված, անցկացվելու է առցանց տարբերակով՝ Զում հարթակում: Գիտաժողովի աշխատանքներին կարող եք հետևել՝ ս.թ. նոյեմբերի 26-ից սկսած՝ անցնելով համապատասխան հղումով, որը կտեղադրենք նոյեմբերի 24-ին:

«Երիտասարդական 6-րդ գիտաժողով»-ի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

https://we.tl/t-URGDMjYDkV

Հարգանքով՝

ՄԵԳՄ

Սիրելի՛ բարեկամներ,

տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝…

Опубликовано Մատենադարան – Matenadaran Суббота, 21 ноября 2020 г.