Կարմրախտի դեմ պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի ծանր ձեւի ժամանակ
Advertisement 1000 x 90

Կարմրախտի դեմ պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի ծանր ձեւի ժամանակ

Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստանյութը (MMR պատվաստանյութ) կարող է նվազեցնել կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկը: Նման անսպասելի եզրակացության են եկել Ջորջիա նահանգի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միկրոկենսաբանության ամերիկյան հանրությանը (ASM), կորոնավիրուսով վարակված 80 պացիենտի մասնակցությամբ հետազոտության ընթացքում պրոֆեսոր Դևիդ Հարլիին և նրա գործընկերներին հաջողվել է բացահայտել հակադարձ կախվածությունը խոզուկի վիրուսի հակամարմինների մակարդակի և կորոնավիրուսային վարակի սուր դրսևորումների միջև. որքան օրգանիզմում շատ են եղել խոզուկի վիրուսի հակամարմինները, այնքան քիչ արտահայտված են եղել կոոնավիրուսի ախտանիշները:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջեֆրի Հոլդը, նշել է, որ հայտնաբերված օրինաչափությունը կարող է բացատրվել նրանով, թե ինչու է կորոնավիրուսն այդքան հազվադեպ ծանր ձևով ընթանում երեխաների և դեռահասների մոտ. ԱՄՆ-ում և Եվրոպայի երեխաներում երեխաները երկու անգամ MMR պատվաստանյութ են ստանում:

med.news.am