Թել Ավիվի համալսարանից գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը հիպերբարիկ թթվածնային թերապիայի միջոցով, որը մեծացնում է տելոմերների երկարությունն ու օրգանիզմին օգնում ազատվել վնասված բջիջներից: Այս մասին ասվում է Aging ամսագրում:
Հետազոտության ընթացքում 64 տարեկան և բարձր տարիքի 35 կամավորներ 60 ամենօրյա հիպերբարիկ թթվածնային թերապիա սեանս են անցել: 30-րդ և 60-րդ սեանսի ժամանակ, ինչպես նաև կուրսի ավարտից հետո 1-2 շաբաթ անց մասնագետներն ուսումնասիրել են կամավորների արյան նմուշները:
Պարզվել է, որ թթվածնային թերապիան հանգեցրել է տելոմերների երկարության մեծացմանն ավելի քան 20 տոկոսով: Ընդ որում, առավել զգալի փոփոխություն է նկատվել B-բջիջներում, որոնց մոտ հետազոտության ավարտին տելոմերների երկարությունը մեծացել է 37 տոկոսով: Ընդ որում, գիտնականները նշել են ծերացող T-հելպերների և ցիտոտոքսիկ լիմֆոցիտների թվի նվազեցում 37 և 10 տոկոսով, համապատասխանաբար: