ՆԱՍԱ-ն մեկ դոլար կվճարի ամերիկյան ընկերությանը լուսնային ապար հավաքելու համար. tert.am
Advertisement 1000 x 90

ՆԱՍԱ-ն մեկ դոլար կվճարի ամերիկյան ընկերությանը լուսնային ապար հավաքելու համար. tert.am

ՆԱՍԱ-ն մեկ դոլար կվճարելի Կոլորադոյում գործող ընկերությանը՝ լուսնային ապարի փոքր ծավալով փորձանմուշ հավաքելու համար:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Lunar Outpost ընկերությունը 4 կազմակերպություններից մեկն է, որոնց պայմանագիր են շահել Լուսնից հող բերելու և այն ամերիկյան տիեզերական գործակալությանը հանձնելու համար: Պայմանգրերի ընդհանուր արժեքը կազմում է 25 001 դոլար:

ՆԱՍԱ-ն մտադիր է լուսնային ապարն օգտագործել իր «Արտեմիս» ծրագրում, որի շրջանակներում նախատեսվում է մեկ տղամարդու և մեկ կնոջ ուղարկել Լուսին 2024 թվականի շրջանում:

Պայմանգրեր շահած մյուս ընկերությունների թվում են Կալիֆոռնիայում գործող Masten Space Systems-ը, Տոկիոյում գործող ispace-ը և վերջինիս՝ Եվրոպայում գործող դուստր ընկերությունը:

Նշվում է, որ ՆԱՍԱ-ն ընկերություններին կվճարի անհատական աշխատանքների համար, երբ վերջիններս 50-500 գրամ լուսնային ապար հավաքեն:

Ընկերությունները պարտավորվում են ապացույցներ տրամադրել ՆԱՍԱ-ին առ այն, որ իրենք հավաքել են լուսնային ապարը:

tert.am