Սիրված երգիչ Մհերը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել.
«Այս կյանքում շատ բան հասցրեցի գիտակցել ու հասկանալ… Հասկացա, որ անմտություն է դիմացինին դասել քո տեսակով… Սպասել այն, ինչին նա ամենևին էլ ընդունակ չէ… Հասկացա, որ պետք է լինի չափ. չափ նվիրվածության, չափ հոգատարության, չափ պարզության ու անկեղծության… Հստակ գիտակցեցի, որ պետք է ունենալ այնքան ողջամտություն, որպեսզի կարողանաս դիմացինին տալ միայն այն, ինչին նա արժանի է, այլ ոչ թե անպատասխան սեր ու ջերմություն նվիրել… Նաև հասկացա մի բան, որ պետք է ժամանակին հասկանալ ու գիտակցել, թե ով է անկեղծ, իսկ ով կեղծավոր, ով է իրոք հարազատ, իսկ ով դիմակավոր մտերիմ… Բայց այս ամենից զատ նաև հասկացել եմ մի բան__ Աստծո առաջ մենք բոլորս հավասար ենք և պատասխանատու մեր յուրաքանչյուր քայլի համար»: