Գիտնականները հայտնել են օրգանիզմում կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտող մթերքների մասին
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնել են օրգանիզմում կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտող մթերքների մասին

Խաղողի և կանաչ թեյի մեջ պարունակվող քիմիական միացություններն արդյունավետորեն խոչընդոտում են մարդու օրգանիզմում նոր կորոնավիրուսի տարածմանը։ Այսպիսի եզրակացություն են կատարել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Plant Science ամսագրում։

Հետազոտողները պարզել են, որ խաղողի և կանաչ թեյի մեջ նյութեր են պարունակվում, որոնք կարող են արգելափակել SARS-CoV-2–ի պրոտեազա–ֆերմենտները։ Դրանից բացի, գիտնականները պարզել են, որ սև շոկոլադն ու կակաոն նույնպես կարող են նվազեցնել կորոնավիրուսի ֆերմենտների ակտիվությունը։

Հեսենի համալսարանական կլինիկայի Վիրուսաբանության ինստիտուտի (Գերմանիա) գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ եղեսպակի և Perilla–ի հիմքով թեյերը օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ Perilla–ի և եղեսպակի անգամ կարճաժամկետ ընդունումը բավական է վիրուսի վերարտադրումը զգալիորեն ճնշելու համար։

med.news.am