Բանակում ծառայության ժամանակ որոշ երիտասարդներ այնպիսի վիրավորումներ եւ վնասվածքներ են ստանում, որոնց պատճառով զրկվում են երեխաներ ունենալու հնարավորությունից: «Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության «Իմ շարունակությունը» նոր նախագծի գլխավոր նպատակն է զորակոչային տարիքի երիտասարդներին սերմնահեղուկն անվճար սառեցնելու հնարավորություն տալ. ապագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի այն օգտագործեել բեղմնավորման համար:
Հասարակական կազմակերպության հիմնադիր Դիանա Հովակիմյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ նախագծի շրջանակում երիտասարդները մինչեւ ծառայության մեկնելը սեփական ցանկությամբ կարող են սերմնահեղուկը սառեցման հանձնել: Վերադառնալուց հետո նրանք կարող են անալիզներ հանձնել, եւ եթե պարզվի, որ նրանց ֆերտիլությունը չի տուժել, կարելի է սառեցված կենսաբանական նյութը վերացնել բազայից, իսկ երիտասարդը կարող է ամուսնանալ եւ երեխա բեղմնավորել:
Իսկ եթե ֆերտիլության հետ կապված խնդիր հայտնաբերվի, սառեցված սերմնահեղուկը կարող է օգտագործվել ինսեմինացիայի եւ ԱՄԲ միջոցով երեխա բեղմնավորելու համար:
Այն դեպքում, եթե զինվորը տուն չվերադառնա, նրա ազգականները կարող են ցանկության դեպքում օգտագործել նրա սառեցված սերմնահեղուկը, որ փոխնակ մայրը իրենց զոհված որդուց երեխա ծնի, եւ ցեղը կարողանա շարունակվել:
«Արցախի պատերազմում զոհված զինվորներից մեկի մայրը վերջերս ինձ ասաց, թե շատ է ափսոսում, որ որդուն չի ստիպել սերմնահեղուկը հանձնել պատերազմի գնալուց առաջ… Իրականում զոհված հերոսների ծնողներից շատերը ինձ գրում են, որ շատ կուզենային ունենալ իրենց որդիների «շարունակությունը»»,- ասաց Դիանա Հովակիմյանը:
Դրանից բացի, հնարավոր է, որ սառեցված կենսաբանական նյութը ցանկանան օգտագործել երեխա չունեցող զույգերը, որոնք դոնորական սերմնահեղուկի կարիք ունեն. շատերը կնախընտրեն պատերազմում զոհված զինվորի սերմնահեղուկը, այլ ոչ «սովորական» դոնորի, եւ այս դեպքում եւս զինվորից հետո ժառանգներ կմնան:
Դիանա Հովակիմյանի խոսքով՝ այս նախաձեռնության գաղափարն իր մոտ ծնվել է Արցախում պատերազմի ժամանակ: Երբ նա լսել է առաջին զոհերի մասին, մտածել է, թե ափսոս է, որ նրանցից ոմանք, հավանաբար, չեն հասցրել ժառանգներ թողնել: Հիմա նա ափսոսում է միայն այն բանի համար, որ այս գաղափարն ավելի շուտ չէր հայտնվել՝ դեռեւս մինչ պատերազմը սկսվելը:
Անալիզներ անցկացնելու, սառեցված սերմնահեղուկը հանձնելու եւ պահելու համար մեծ ֆինանսավորում կպահանջվի, եւ նախաձեռնության հեղինակները հուսով են, որ այն կարելի է ստանալ բարեգործական հանգանակության միջոցով: Նրանք նաեւ հույս ունեն, որ պետությունը նույնպես ուշադրություն կդարձնի այս նախաձեռնությանը եւ հնարավորինս կաջակցի այն, քանի որ խոսքը երկրի գենոֆոնդի մասին է:
Կան նաեւ նախագծի հետ կապված մի շարք իրավաբանական ու կազմակերպական հարցեր, եւ մասնագետները դրանք լուծելու գործընթացում են, սակայն նվիրատվությունները կարելի է սկսել արդեն հիմա:
Դրամական փոխանցումներ դրամով
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 163488028651 (AMD)
Ստացող՝ «Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա» (International Academy of Advanced Training of Doctors)
Դրամական փոխանցումներ եվրոյով
INTERMEDIARY BANK
NAME: UNICREDIT BANK AG,
ADDRESS: Kardinal-Faulhaber- Strabe 1, 80538 Munich, Germany
SWIFT: HYVEDEMM
ARMECONOMBANK OJSC ACCOUNT: No.480-9577791-19 (EURO)
BENEFYCAR’S BANK
NAME: ‘’SARAJOV’’ BRANCH of “ARMECONOMBANK” OJSC
ADDRESS: 25-27, Tigran Mets ave., Yerevan, 0010, RA
SWIFT: ARECAM 22
BENEFICIARY
NAME: International Academy of Advanced Training of Doctors NGO_
BENEFICIARY’S ACCOUNT N: 163488028677 (EUR)
Դրամական փոխանցումներ դոլարով
NAME: RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG
ADDRESS: Am Stadtpark 9A-1030, Vienna Austria
SWIFT: RZBAATWW
ARMECONOMBANK OJSC ACCOUNT: No. 070-55.076.004
BENEFYCAR’S BANK
NAME: ‘’SARAJOV’’ BRANCH of “ARMECONOMBANK” OJSC
ADDRESS: Republic of Armenia 25/27, Tigran Mets ave., Yerevan, 0010, RA
SWIFT: ARECAM 22
BENEFICIARY
NAME: International Academy of Advanced Training of Doctors NGO:
BENEFICIARY’S ACCOUNT N: 163488028669 (USD)
Դրամական փոխանցումներ ռուբլիով
БАНКК КОРЕСПОНДЕНТ
NAME: СБЕРГАТЕЛЬНЫЙ БАНК РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ
ADDRESS: 117997, Россия, г Москва, ул. Вавилова, 19
SWIFT: SABR RU MM_
K/C 30101810400000000225, БИК 044525225
ИНН 7707083893
ARMECONOMBANK OJSC ACCOUNT: No.30111810000000000501
БАНК ПОЛУЧАТЕЛЯ
NAME: ОАО «АРМЭКОНОМБАНК»
ADDRESS: Армения,
SWIFT: ARE