Կորոնավիրուսի դեմ ավստրալիական պատվաստանյութի փորձարկումները ժամանակավորապես դադարեցրել են ՄԻԱՎ-ի կեղծ դրական թեստերի պատճառով: Այս մասին ասվում է Քվինսլենդի համալսարանի եւ CSL Limited ընկերության համատեղ հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, UQ-CSL v451 դեղամիջոցի բաղադրիչներից մեկի իմունային պատասխանը խոչընդոտներ է ստեղծում ՄԻԱՎ-վարակի թեստերի անցկացման համար:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ պատվաստանյութի թեստավորումից հրաժարման ֆոնին կմեծացվեն բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Novavax ընկերության պատվաստանյութերի գնման ծավալները: Ավստրալիան կստանա մոտ 55 մլն դեղաչափ եւ ինքնուրույն կարտադրի եւս 81 միլիոնը: