Այս արտահայտությունները, թերևս, բոլորին են հայտնի: Դրանք շատ հաճախ օգտագործում են ամենօրյա կյանքում` անգամ չկասկածելով, որ այդ արտահայտությունների իմաստը ժամանակի ընթացքում խեղաթյուրվել է:
- Մեռածների մասին՝ կամ լավ, կամ ոչինչ:
Եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա հին հունական բանաստեղծ ու քաղաքական գործիչ, մ.թ.ա. 6-րդ դարում ապրած Փիլոնը Սպարտայից իրականում ասել է. «Մեռածների մասին՝ կամ լավ, կամ ոչինչ, բացի ճշմարտությունից»:
- Դար ապրիր, դար սովորիր: / Век живи – век учись./
Այս արտահայտությունը կարելի է լսել գործնականորեն յուրաքանչյուր ուսուցչից: Բայց միևնույն ժամանակ՝ շատ քչերը գիտեն, որ օրիգինալ տարբերակում այն հնչել է այսպես. «Դար ապրիր, դար սովորիր, թե ինչպես պետք է ապրել», և այս թևավոր խոսքի հեղինակը Սենեկան է:
- Նպատակն արդարացնում է միջոցները:
Այս արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է ճիզվիտների օրդենի հիմնադիր Իգնատիոս դը Լոյոլային:
Օրիգինալ տարբերակում այն հնչում է այսպես. «Եթե նպատակը հոգու փրկությունն է, ապա նպատակն արդարացնում է միջոցները»:
- Ճշմարտությունը գինու մեջ է:
Պլինիուս Ավագի հանրահայտ արտահայտությունն իրականում շարունակություն ունի: Այն հնչում է այսպես. «Ճշմարտությունը գինու մեջ է, իսկ առողջությունը` ջրի»: Լատիներեն այն այսպես է հնչում. «In vino veritas, in aqua sanitas»:
- Սերը տարիք չի ճանաչում:
Պուշկինի հայտնի ստեղծագործությունից` «Եվգենի Օնեգինից» վերցրած այս արտահայտությունը հաճախ են օգտագործում` բացատրելու համար տարիքով մեծ կամ տարիքային մեծ տարբերություն ունեցող մարդկանց կրքոտ զգացմունքները: Սակայն հատվածն ամբողջությամբ կարդալու դեպքում պարզ է դառնում, որ Ա.Ս. Պուշկինը նկատի է ունեցել բոլորովին այլ բան`
«Любви все возрасты покорны;
Но юным, девственным сердцам
Её порывы благотворны,
Как бури вешние полям
В дожде страстей они свежеют,
И обновляются, и зреют –
И жизнь могущая дает
И пышный цвет и сладкий плод.
Но в возраст поздний и бесплодный,
На повороте наших лет,
Печален страсти мертвой след
Так бури осени холодной
В болото обращают луг
И обнажают лес вокруг».
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը