Արդյո՞ք գոյություն ունեցող պատվաստանյութերն արդյունավետ կլինեն կորոնավիրուսի նոր շտամի դեմ
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք գոյություն ունեցող պատվաստանյութերն արդյունավետ կլինեն կորոնավիրուսի նոր շտամի դեմ

Կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն արդյունավետ կլինեն նաև կորոնավիրուսի նոր շտամի դեմ, որն այժմ տարածվում է Մեծ Բրիտանիայում: Այս կարծիքը URA.RU-ին տված հարցազրույցում հայտնել է վիրուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ագրանովսկին (Ռուսաստան):

Նոր մոդիֆիկացիան, կարծես, վիրուսն ավելի վարակիչ է դարձնում, ընդ որում` առանց վիրուսի անտիգենային կառուցվածքի փոփոխության: Ինչպես բացատրում են մասնագետները, եթե էտիտոպների (անտիգենի մակրոմոլեկուլի մի մաս) վիրուսային սպիտակուցի մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ապա հակամարմինները կկարողանան դրանք գրոհել:

Մասնագետը կարծում է, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր շտամը կարող է վտանգ ներկայացնել ռուսաստանցիների համար, ուստի խորհուրդ է տրվում փակել օդային հաղորդակցությունն այդ երկրի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը հայտնել էր երկրում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Մուտացված ձևն ավելի արագ է տարածվում, քան նախնականը և ավելի հեշտությամբ է մարդուց մարդուն փոխանցվում: Շատ երկրներ արդեն փակել են տրանսպորտային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ:

med.news.am