Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը․ Երկրի յուրաքանչյուր հարյուրերորդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով, հետևում է ՏԱՍՍ–ի՝ իշխանությունների, փորձագետների և ԶԼՄ-ների տվյալների հիման վրա արված հաշվարկներից:
Նշվում է, որ հիվանդության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում համեմատաբար փոքր բնակչություն ունեցող երկրներին։ Անդորրայում վարակվել է բնակչության 9,9 տոկոսը (7633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ բնակչության 7,3 տոկոսը (44809 մարդ), Չեռնոգորիայում կորոնավիրուս է հայտնաբերվել բնակչության առնվազն 7,2 տոկոսի մոտ (44 542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ 5,6 տոկոսի մոտ (ավելի քան 18,2 մլն մարդ): Ռուսաստանում այդ ցուցանիշը մոտ 1,9 տոկոս է (2,9 մլն մարդ)։
Կորոնավիրուսը շարունակում է ավելի արագ տարածվել աշխարհում։ Մինչև սեպտեմբեր, երբ աշխարհի շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված երկրորդ ալիքը, աշխարհում օրական գրանցվում էր մինչև 300 հազար դեպք։ Սեպտեմբերից հետո այդ ցուցանիշՆ աճել է օրական մինչև 600 հազար դեպքի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին գրանցվել է նոր ռեկորդ՝ 24 ժամում վարակի 800 հազար հաստատված դեպք:
Նշվում է նաև, որ դրա հետ մեկտեղ մի փոքր նվազել է վարակվածների մահացության ցուցանիշը։ Կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 1,7 միլիոնը, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 2,2 տոկոսը: