Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն տվեց երեք ծնողների ԴՆԹ-ներով արհեստական բեղմնավորմանը
Advertisement 1000 x 90

Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն տվեց երեք ծնողների ԴՆԹ-ներով արհեստական բեղմնավորմանը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանն առընթեր Բեղմնավորման և սաղմնաբուծության վարչությունը (HFEA) դեկտեմբերի 15-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլ է տալիս արհեստական բեղմնավորում իրականացնել երեք ծնողների ԴՆԹ-ների օգտագործմամբ, տեղեկացնում է BBC-ին:

Այսպիսով՝ Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որը լիովին օրինականացրել է բժշկական այդ ընթացակարգը:

«Սա պատմական մասշտաբի որոշում է»,-հայտարարել է վարչության նախագահ Սալլի Չեշիրը:

2015 թվականին օրինագծին հավանություն էր տվել բրիտանական խորհրդարանը:

HFEA-ի հավանությունն իր հերթին նշանակում է, որ այժմ հնարավոր է դարձել բժշկական այդ ընթացակարգի կիրառումը պրակտիկայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: