Որոշ մարդկանց մոտ խաբելն ավելի լավ է ստացվում, քան ուրիշների մոտ: Եվ թեպետ չկա սուտը 100 տոկոսով ճանաչելու ունիվերսալ եղանակ, ստորև ներկայացվող 7 տարբերակները կօգնեն ձեզ քիչ թե շատ հասկանալ՝ խաբո՞ւմ են ձեզ, թե՞ ոչ:
Այս մասին գրում է www.adme.ru կայքը:
- Դադարներ
Ամենատարածված ձայնային հուշումներից են դադարները: Եթե ձեր զրուցակիցը երկար դադարներ է վերցնում, կամ դրանք չափազանց շատ են խոսակցության ժամանակ, հավանաբար նա ստում է ու հանգամանորեն մտածում է, թե ինչ ասի: Տարատեսակ ձայնարկությունները՝ խոսքի մեջ կիրառվող, հատկապես ափսոսանք արտահայտող, նույնպես դրա մասին են խոսում:
- Ուշադրություն դարձրեք էմոցիաների տևողությանը
Սովորաբար իրական էմոցիաները տևում են 5 վայրկյանից ոչ ավելի: Եթե ինչ-որ մեկն իր հույզերն արտահայտում է 5 վայրկյանից ավելի, ավելի շուտ դրանք խաղարկային են ուրեմն: Ոչ ոք ի վիճակի չէ դեմքի միևնույն արտահայտությունը պահել 10 վայրկյան շարունակ: Այնպես որ, հետևեք դրան:
- Ուշադրություն դարձրեք հերթականությանը
Գիտնականները հայտնաբերել են, որ էմոցիաները միշտ դրսևորվում են առաջին հերթին, և հետո միայն դրանք ուղեկցվում են բառերով: Եթե մարդը սկզբում ասում է՝ ես բարկանում եմ, ու հետո նոր միայն դուք տեսնում եք կատաղության դրսևորում, ուրեմն նա ձեզ խաբում է:
- Ստուգեք էմոցիաների անկեղծությունը
Իրական էմոցիաները միշտ չէ, որ հեշտ է արտահայտել, դրա համար էլ աշխատեք հասկանալ, թե որքան անկեղծ է ձեր զրուցակցի արձագանքը: Երբ էմոցիաներն ի սրտե են, գործին խառնվում են դեմքի բազմաթիվ մասեր: Օրինակ, եթե մարդը ժպտում է, ապա շարժվում են ոչ միայն նրա շուրթերը: Աչքերի շուրջ նաև կնճիռներ են առաջանում, իսկ հոնքերն ինքնաբերաբար ներքև են իջնում: Նույնը վերաբերում է նաև այլ էմոցիաների:
- Ուշադիր եղեք կրկնությունների նկատմամբ
Ինքնին որոշ մարդկանց համար պարզապես դժվար է արտահայտել սեփական մտքերը: Սակայն չափազանց հաճախ կրկնությունները կարող են վկայել խաբեության մասին: Եթե ձեզ մոտ անընդհատ ինչ-որ մի բան անընդհատ կրկնում են, դա կարող է նշանակել, որ այդպես զրուցակիցը փորձում է իրեն ու ձեզ համոզել ինչ-որ բանում, ու այդպես ստուգում է ձեր ռեակցիան:
- Նույն բառերով ու արտահայտություններով պատասխաններ, որոնք եղել են հարցի մեջ:
Բառերի ընտրությունը նույնպես շատ բանի մասին է խոսում: Եթե մարդն օգտագործում է նույն բառերը, որոնք եղել են հարցի մեջ, նա իրեն բավականին ազատ է զգում ու խուսափում է այդպիսով ավելորդ բաներ ասելուց: Ինքնին հարցի կրկնությունը պատասխանից առաջ նույնպես վատ նշան է: Շատ ստախոսներ այդ ժամանակն օգտագործում են պատասխանը մտածելու համար:
- Դեմքը կամ բերանը փակելը
Մարմնի լեզվի ամենապարզ ժեստերից մեկն այն է, երբ զրուցակիցը ձեռքերով փակում է դեմքը կամ բերանը: Նրանց համար, ովքեր խաբում են, դա բավականին տարածված չգիտակցված շարժում է:
Պատրաստեց 168.am-ը