Fithacker.ru-ն ներկայացրել է կոնդիցիոների բաղադրատոմս, որը կօգնի առողջ ու փայլուն մազեր ունենալ։ Այն պատրաստվում է բնական բաղադրիչներից, կոնսերվանտներ և քիմիական նյութեր չի պարունակում։
Բաղադրիչներ
- 1 բաժակ կոկոսի կաթ
- կես կիտրոն
- 1 ճաշի գդալ գլիցերին
- վարդի կամ լավանդայի եթերային յուղ (այս բաղադրիչի օգտագործումը պարտադիր չէ)։
Պատրաստման եղանակը
- Տարայի մեջ խառնեք կոկոսի կաթն ու կիտրոնի հյութը։ Ամբողջ գիշեր թողեք սառնարանում։
- Առավոտյան կնկատեք, որ կոկոսի կաթը վերածվել է համեմատաբար պինդ նյութի։
- Ավելացրեք 1 ճաշի գդալ գլիցերին։
- Եթե ցանկանում եք, որ կոնդիցիոները լավ հոտ ունենա, կարող եք ավելացնել վարդի կամ լավանդայի եթերային յուղ։
- Շամպունի օգտագործումից հետո կոնդիցիոները քսեք մազերին, այդ թվում՝ գլխամաշկին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, լվացեք։
Կոնդիցիոները 7-10 օր կարող եք պահել սառնարանում։ Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը