Ինչպես 15 րոպեում ազատվել դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից
Advertisement 1000 x 90

Ինչպես 15 րոպեում ազատվել դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից

Դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից կարելի է ազատվել նաև տան պայմաններում՝ օգտագործելով բացառապես բնական բաղադրիչներ։

Fithacker.ru-ն ներկայացրել է բաղադրատոմս, որի օգնությամբ կարող եք կարճ ժամանակահատվածում ազատվել այս տհաճ խնդիրներից։

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է.

  • ձվի դեղնուց
  • եգիպտացորենի օսլա
  • շաքար։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Հարիչով խառնեք 1 ձվի դեղնուցը։
  • Ավելացրեք 1 ճաշի գդալ շաքար, կես ճաշի գդալ եգիպտացորենի օսլա։
  • Լավ խառնեք։
  • Վրձնի օգնությամբ քսեք դեմքին։
  • Դեմքին թողեք 10-15 րոպե։
  • Տրորեք դիմակը մազերի աճի ուղղությանը հակառակ։
  • Լվացեք սառը ջրով։

Սկզբնական շրջանում հարկավոր է այս պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Այդ դեպքում կնկատեք էական տարբերություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը