Բազմաթիվ են մարդիկ, որոնք չեն կարողանում լսել, նույնիսկ ի վիճակի չեն հանդիպել Նիկոլ Փաշինյանի պատկերի հետ։ Դա հասկանալի է, ինքնապաշտպանական ներքին մղում է մարդկանց մոտ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Անդրադառնալով Փաշինյանի ամանորյա ուղերձին՝ հոգեբանն արձանագրեց, որ Փաշինյանն իր ոճի մեջ էր։
«Եթե մի պահ պատկերացնենք, որ մարդն անելանելի վիճակում է եղել, այլ բան չէր կարող անել, քան արեց, եթե մարդու մեջ կա պարկեշտության, խղճի, ամոթի մի նշույլ, նա գոնե կբացի իր նախորդ տարվա ամանորյա ուղերձը, կհամեմատի այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել մինչև այդ տարվա վերջը և կասի՝ գիտեք, ներողություն, բայց ես չկարողացա, չկարողացա, բայց խոստանում եմ»,֊նշեց նա՝ հավելելով, որ եթե չեն կարողանում խոստումը կատարել, մեղքի զգացում է լինում, մինչդեռ վերջինս երջանկություն է խոստանում մարդկանց։
Հոգեբանի խոսքով՝ ինչ երջանկության մասին է խոսքը, եթե մեր երկիրն ավերվեց, Արցախն ավերվեց նրա թեթև ձեռքով։
Անդրադառնալով Փաշինյանի հոդվածին՝ հոգեբանը նշեց, որ տպավորություն էր, թե ինքը մտել է ինչ որ ծուռ հայելիների թագավորություն։