Նոր մահացու հիվանդություննե՞ր են գալու. գիտնականը մեկնաբանում է հավանականությունը
Advertisement 1000 x 90

Նոր մահացու հիվանդություննե՞ր են գալու. գիտնականը մեկնաբանում է հավանականությունը

Այսօրվա դրությամբ նոր մահացու հիվանդությունների համաճարակի առաջացման կամ դրանից լրջորեն վախենալու հիմքեր չկան։ Նման կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին։

Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, թե Կոնգոյում հայտնաբերվել են նոր՝ «X հիվանդության» տարածման նշաններ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, գիտնականը կարծում է, որ անգամ առանձին դեպքերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:

Ինչ վերաբերում է կենդանուց փոխանցվող նոր վարակների առաջացմանը, Ագրանովսկին նշել է, որ դրանք առավել հաճախ տարածվում են ոչ այնպես, ինչպես գրիպը կամ կորոնավիրուսը, քանի որ դրանց համար որպես «ռեզերվուար» (պահեստարան) ծառայում են կենդանիները:

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am