Ինչպես են անցել շիրակցի փրկարարների տոն օրերը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են անցել շիրակցի փրկարարների տոն օրերը. armeniasputnik.am

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցված պատահարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1–ով ավելի են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարեն Եղշատյանը։ Բայց նա շտապեց հավելել, որ այս տարի արտառոց դեպքեր չեն արձանագրվել:

Նրա խոսքով` այս տարի շիրակցիների՝ ամանորյա տոներն ինչպես հարկն է չնշելը, մեկ դրական կողմ ունեցավ՝ նախորդ տարիներին հանդիպող դժբախտ պատահարները չկրկնվեցին:  «Նախորդ տարվա նման շմոլ գազի հետևանքով թունավորումների, ճայթուքների հետևանքով  վնասվածքների ու հրդեհների դեպքեր չեն եղել»,-նշում է գնդապետը: Դժբախտ պատահարներ չեն գրանցվել նաև եղանակային բարենպաստ պայմանների պատճառով՝  հիմնականում փակ ճանապարհներ, ձյունամրրիկներ չկային:

Ընդհանուր առմամբ, այս տարի ՀՀ ԱԻ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1726 զանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2789-ի փոխարեն: Այս  տարվա ընթացքում գրանցված զանգերից միայն 16-ն է եղել դեպք, որոնց փրկարարներն արձագանքել են : «Մյուսները հիմնականում տեղեկատվական զանգեր են եղել, ասենք զանգել հարցրել են  ճանապարհների վիճակից կամ էլ այլ հեռախոսահամարներ  են խնդրել»,- նշում է գնդապետ Եղշատյանը` տեղեկացնելով, որ այս տարի ի տարբերություն մյուս տարիների, շատ քաղաքացիներ փորձել են տեղեկատվություն ստանալ իրենց զինվորների կամ գերի մասին: «Ի պատասխան փոխանցել ենք պաշտպանության նախարարության հեռախոսահամարը»:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am