Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի երկու միակ հնարավոր մեթոդ կա. մասնագետի կարծիք
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի երկու միակ հնարավոր մեթոդ կա. մասնագետի կարծիք

Կորոնավիրուսի համավարակը հաղթելու միայն 2 հնարավոր մեթոդ կա, պնդում է Պիրոգովի անվան ռուսական ազգային բժշկական հետազոտական ինստիտուտի վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Նիկիֆորովը (Ռուսաստան):

«Մենք ելք չունենք, երկու տարբերակ ունենք՝ մի մասը կհիվանդանա, մի մասը կհասցնի պատվաստվել»,- ասել է մասնագետը, փոխանցում է Lenta.ru-ն:

Մեկնաբանելով Ռուսաստանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքի հայտնաբերումը՝ մասնագետն ասել է, որ դա չպետք է շոկ լինի: Հայտնի է, որ նոր շտամ են գտել Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցու մոտ: Սակայն նրա մոտ հիվանդության ախտանշաններ չկան, և ներկայումս նա արդեն վիրուս չի արտադրում:

Վարակաբանի խոսքով` նորը ոչ մի կերպ չի տարբերվում սովորական շտամից` տարածման ավելի բարձր տեմպից բացի: Մինչ օրս «բրիտանական» մուտացիան գրանցվել է աշխարհի 50 երկրում, և դրա տարածումը կանգնեցնել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում 2020-ի սեպտեմբերին, սակայն ակտիվորեն սկսել է տարածվել դեկտեմբերին: Նոր շտամի մուտացիաներն ազդել են սեպ սպիտակուցի վրա կորոնավիրուսի մակերևույթին, որը պատասխանատու է թոքերի և մի շարք այլ օրգանների լորձաթաղանթում տեղակայված բջիջներին ամրակցման համար:

med.news.am