«Սբեր» արհեստական ինտելեկտի լաբորատորիայում կորոնավիրուսի ակնթարթային հայտնաբերման համար ալգորիթմ են մշակել, հաղորդում ՌԻԱ Նովոստին:
Ալգորիթմը սահմանում է վիրուսի առկայությունն ու հիվանդության զարգացման հավանականությունը ախտանշանաբանությամբ եւ երեք ձայնային մոդելներով՝ ձայն, շնչառություն եւ հազ: Պացիենտի մասին ձայնային ֆայլերի տեսքով ողջ ինֆորմացիան հավաքվում է սպեկտրոծրագրում, որից հետո այն վերլուծում է գերճշգրիտ նեյրոնային ցանցը:
«Մեր մոդելը դեռ չի հասնում կենսաբանական ՊՇՌ-թեստի ճշգրտության, ինչը զարմանալի չէ, սակայն արդեն ունենք համատեղելի բնութագրեր»,-նշել է ընկերությունը:
Գիտնականները խոստացել են, որ մոտ ապագայում ընկերությունը կթողարկի հատուկ հավելված ալգորիթմով, որը կարելի է տեղադրել սմարթֆոնի վրա: