Մի խումբ գործոնների բացասական ազդեցության հետևանքով մազերը կարող են չորանալ, վնասվել, կորցնել իրենց գեղեցիկ տեսքը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ դրանք հնարավոր է վերականգնել տան պայմաններում՝ օգտագործելով բնական բաղադրիչներ։
Առաջին բաղադրատոմս. ինչ է հարկավոր
- երկու ճաշի գդալ նշի կամ ձիթապտղի յուղ
- 1 ճաշի գդալ մեղր։
Տաքացրեք յուղը, ավելացրեք մեղրն ու լավ խառնեք։ Քսեք մազերին ամբողջ երկարությամբ՝ վրձնի օգնությամբ։ Սպասեք 20-30 րոպե։ Լվացեք շամպունով։ Կրկնեք ամեն շաբաթ։
Երկրորդ բաղադրատոմս. ինչ է հարկավոր
- 2 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ
- 1 ճաշի գդալ նշի յուղ
- 1 ճաշի գդալ արգանի յուղ։
Հարկավոր է քսել մազերին՝ գլխի մաշկը մերսելով շրջանաձև շարժումներով։ Դրանից հետո հարկավոր է օգտագործել հետևյալ դիմակը.
- ¼ բաժակ ձիթապտղի յուղ
- 1 ճաշի գդալ թխկիի օշարակ
- կես հասած բանան
- կես բաժակ ջուր
- 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 2 ճաշի գդալ մեղր։
Բանանը տրորեք, ավելացրեք մյուս բաղադրիչները։ Տաքացրեք խառնուրդը։ Երբ սառչի, քսեք մազերին։ Լոգանք ընդունելու համար նախատեսված գլխարկ դրեք, գլուխը փաթաթեք սրբիչով։ 30-40 րոպե սպասեք, շամպունով լվացեք դիմակը։
Երրորդ բաղադրատոմս. ինչ է հարկավոր
- կես կիտրոն
- բնական յոգուրտ։
Խառնեք բաղադրիչները, քսեք մազերին։ 15 րոպե անց լվացեք։
Չորրորդ բաղադրատոմս. ինչ է հարկավոր
- ձվի դեղնուց
- 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 1 ճաշի գդալ մեղր։
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, երկու մասի բաժանեք մազերը, քսեք դիմակը։ Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, մազերը փաթաթեք սրբիչով։
Ուշադրություն. ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը