«Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն իր այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ շատ պարզ մեղադրեց Երևանին այն բանի համար, որ հայ գերիներից շատերը դեռ Բաքվում են։

Այլ կերպ չի կարելի բացատրել նրա այն հայտարարությունը, որ երբ «բոլորը բոլորով» բանաձևով էր տեղի ունենալու գերիների հետվերադարձը հայկական կողմն, ի տարբերություն ադրբեջանցիների, նախ, գերեվարվածների ցուցակը ուշ է ներկայացրել և երկրորդը՝ ցուցակում ոչ բոլոր գերիների անուններ են եղել, որի հետևանքով էլ բավական մեծ քանակությամբ հայ զինվորներ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Այսպիսով, ՌԴ արտգործնախարարը շատ պարզ մեղադրեց դավաճան Նիկոլին այն բանի համար, որ հայ գերիներն ազատության մեջ չեն և գտնվում են ադրբեջանական բանտերում։

Իսկ կապիտուլյանտ և Իլհամի դեմ ծնկի եկած Նիկոլը գերիների հետ կապված իր պատճառով ծառացած խնդիրներն օգտագործում է ընդդիմադիրների դեմ՝ հասարակությանը համոզելով, որ ընդդիմադիրների կողմից կազմակերպված ցույցերը խանգարում են գերիների հետվերադարձին։

Իհարկե, դավաճան Նիկոլի այս թեզն ուղղակի տգիտություն է և ապուշության գագաթնակետն է, բայց նրան երկրպագողներից շատերն, ինչպես նաև ժեխը հավատում են դավաճանի այդ ցնդաբանությանը՝ ցույց տալով նաև սեփական տգիտությունը

Դե ինչ։ Պաշտոնական Մոսկվան Լավրովի շուրթերով հայ հասարակության համար շատ պարզ բացահայտեց, որ գերիների՝ Բաքվում մնալու թիվ մեկ մեղավորը Նիկոլն է։ Լավրովը նաև հասկացրեց, որ գերեվարվածների խնդրով զբաղվում է միայն Մոսկվան, և միայն Կրեմլն է, որ կարող է նրանց հետ վերադարձնել հայրենիք։ Սրա վառ ապացույցը հունվարի 11-ին Պուտին-Նիկոլ-Իլհամ մոսկովյան հանդիպումն էր, որի ժամանակ Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածի կողմից, հանդիպումից առաջ նախօրոք հայտարարված որպես առաջնային խնդիր՝ գերիների հետվերադարձի հարցն այնդպես էլ մնաց օդում, քանի որ Իլհամի կողմից նվաստացված Նիկոլը չկարողացավ այդ հարցը լուծել, իսկ Մոսկվան էլ, հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլի նման անբարոյականն իր կողմից 44 գերիների ազատագրվման հանգամանքն օգտագործեց ինքնագովազդվելու համար, այս անգամ մատը մատին չտվեց՝ հայ հասարակությանը ցույց տալու, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «հպարտ» Նիկոլը։

Մնում է դավաճանին երկրպագողները վերջապես իրենց «վարդագույն» ակնոցները հանեն և իրենց կուռքին տեսնեն իրական «գույների» մեջ ու հասկանան, որ պարտված ղեկավարն ուղղակի վտանգում է մեր երկրի գոյությունը»։

Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար

ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն իր այսօրվա մամլո…

Опубликовано Gagik Hambaryan Понедельник, 18 января 2021 г.



Նման նյութեր