«ԱԺ-ում երեկ տեղի ունեցած խայտառակության համար առաջին հերթին պատասխանատու է ընդդիմությունը». Նինա Մարգարյան
Advertisement 1000 x 90

«ԱԺ-ում երեկ տեղի ունեցած խայտառակության համար առաջին հերթին պատասխանատու է ընդդիմությունը». Նինա Մարգարյան

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած խայտառակության համար առաջին հերթին պատասխանատու է ընդդիմությունը։

Ընդդիմությունը, որն իր քայլերում հետևողական չեղավ, որի տված վերջնաժամկետներից հետո ոչինչ չէր հետևում, որը չլսեց, որ անվերջ երթերին մասնակցող մարդիկ ցանկանում էին, որ հստակ գործողությունների《ճանապարհային քարտեզ》 ներկայացվի։

Ընդդիմությունը, որն այդպես էլ չկարողացավ նոր շերտեր ներգրավվել բողոքի ալիքի ձևավորման մեջ, քանի որ, բացի վեհ գաղափարներից, չներկայացրեց մարդկանց ԲՈԼՈՐԻ համար ընկալելի նյութական կորուստներն ու ապագայում դրա հետևանքները, քանի որ շատերն իրենց գրպանից հեռու չեն տեսնում, ու դա այն իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել։

Ընդդիմությունը, որն այնպես էլ չխոսեց գյուղացու, բանվորի, տաքսու վարորդի, սպասարկման ոլորտի այլ աշխատողների, մանր բիզնեսի ներկայացուցիչների և այլ մարդկանց հետ ապագայում այս ոչ կոմպետենտ իշխանության գործունեության պատճառով իրեց սպասող խնդիրներից։

Այսօր հասարակությունը ոչ մի սպասում չունի իշխանությունից։ Այնպես մի արեք, որ ձեզանից էլ սպասում չունենան։

Նինա Մարգարյանի էջից:

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած խայտառակության համար առաջին հերթին պատասխանատու է ընդդիմությունը։

Ընդդիմությունը, որն իր…

Опубликовано Nina Margaryan Среда, 20 января 2021 г.



Նման նյութեր