Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«2020թ․ դեկտեմբերի վերջին Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստում վերստին հավանություն են ստացել այդ երկրի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհատ Մամեդովի և Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովի թեզերը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բուֆերային գոտիներ ստեղծելու վերաբերյալ, եթե Իրանի նկատմամբ ռազմական ագրեսիա լինի։
Որ Իրանի դեմ միջազգային կոալիցիայի պատերազմը սարերի հետևում չէ, փաստում են նաև Իրանի իշխանությունների նախազգուշացնող հայտարարությունները և հյուսիսային սահմանների ռազմական ամրաշինական լարված աշխատանքները։
Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհատ Մամեդովը ԱԽ նիստում հայտարարել է, որ իրենք պիտի փորձեն ավելի ակտիվացնել տեղեկատվական ահաբեկչությունը հայ հանրության նկատմամբ, գործադրեն տարբեր միջոցներ՝ Սյունիքի բնակչությանը վախեցնելու կամ բարեկամության կոչերով հանրային իմունիտետը թուլացնելու համար, ապա Իրանի դեմ միջազգային կոալիցիայի պատերազմի հարմար առիթն օգտագործելով՝ զորք մտցնել ՀՀ հարավային շրջաններ՝ որպես անվտանգության երաշխիք Նախիջևանի հետ ցամաքային կապի համար։
Այդպիսի հաջողված օրինակներ ունի Թուրքիան՝ նախ Կիպրոսի, վերջին տարիներին՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի պարագայում՝ այլ սցենարներով։
Դա, իհարկե, բերում է միջազգային հանրության բացասական արձագանքի, գերտերությունները պահանջում են ազատել պետության սուվերեն տարածքը, բայց թուրքական քաղաքականությունը հիմնականում աշխատում է շանտաժի սկզբունքով՝ հնարավորինս երկարաձգելու իր ռազմական ներկայությունը այլ երկրի տարածքում»։
2020թ․ դեկտեմբերի վերջին Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստում վերստին հավանություն են ստացել այդ երկրի նախագահին կից…
Опубликовано Nairi Hokhikyan Четверг, 21 января 2021 г.