«Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլ Փաշինյանի վարքագծի ու հայտարարությունների պահով ամեն ինչ վաղուց էր պարզ։ Իր երեկվա խոսքն ԱԺ–ում ամբողջությամբ տեղավորվում էր «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» տխրահռչակ ու թուրքամետ կարգախոսի մեջ։ Նոր բան չկար։

Հարցերի հարցն այլ հարթության մեջ է։

Հայաստանում քաղաքական զարգացումների 3 տարբերակ կա՝

– հայկական,

– ռուսական,

– թուրքական։

Սկսեմ վերջից։

Թուրքական ծրագրերի համաձայն՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ ու ավարտին հասցնում Հայաստանի կապիտուլյացիան, կա՛մ նրա ղեկավարությամբ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հետագա բոլոր տիպի ենթասցենարներով կրկին հանգեցնելով Հայաստանի վերջնական կապիտուլյացիային։

Նիկոլը դեռ վարչապետ է ու առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն՝ Հայաստանում այս պահի դրությամբ թուրքական սցենարն է աշխատում։

Քաղաքական զարգացումների ռուսական տարբերակի դեպքում Նիկոլ Փաշինյանին ու միայն իր ընտանիքին տրվում են անձնական անվտանգության պուտինյան երաշխիքներ, նա հեռանում է աթոռից (չի բացառվում՝ նաև Հայաստանից)՝ «Իմ քայլի», ԲՀԿ-ի ու միգուցե նաև ԼՀԿ-ի պատգամավորների միջոցով վարչապետի պաշտոնը հանձնելով Կրեմլի համար ցանկալի թեկնածուի։

Ռուսականը դրականորեն տարբերվում է թուրքական սցենարից, բայց այս դեպքում Հայաստանն իր կարգավիճակով գրեթե չի տարբերվելու Արցախի կարգավիճակից։ Բայց դրա համար չպետք է ռուսներին մեղադրենք։ Քանզի եթե փոփոխությունները ներսից չեն արվում (ներսի տարբերակին, ի դեպ, Կրեմլը երկու ձեռքով կողմ է), ապա ռուսները, իրենց շահերից ելնելով, ստիպված են լինելու միջամտել, որպեսզի Հայաստանը չանցնի թուրքերին, այլ մնա իրենց ազդեցության տակ, որպեսզի Գյումրիի ռազմաբազան չտեղահանվի, ու Հարավային Կովկասը ձեռքներից չգնա։

Ռուսական ուղղակի միջամտությունը մեր ներքաղաքական կյանքին կնմանվի Արցախում իրենց միջամտությանը․ հենց տեսան, որ Նիկոլը դեմ չէ Ստեփանակերտը թուրքերին հանձնելուն, անմիջապես միջամտեցին, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն։ Շահեր, որոնք համընկան մեր շահերի հետ։ Բայց արձանագրենք, որ Արցախը դե ֆակտո արդեն ռուսական տարածք է դարձել։ Ու եթե նկատել եք, Նիկոլն Արցախի անունը չի տալիս, իսկ եթե տալիս է, ապա ստիպված ու զզվանքով։ Իրեն մնար, ամբողջը կհանձներ, կպրծներ։

Դրակա՞ն է արդյոք ռուս խաղաղապահների մուտքն Արցախ։ Միանշանակ՝ այո՛, որովհետև մյուս տարբերակն ադրբեջանական դրոշի ծածանումն էր Ստեփանակերտում։

ՀՀ-ն շարունակո՞ւմ է լինել Արցախի անվտանգության երաշխավոր։ Ո՛չ։ Արցախն արդեն ռուս–ադրբեջանական վեճի առարկա է, այլ ոչ թե հայ-ադրբեջանական։ Սա՛ է խնդիրը։

Նոյեմբերի 9-ին արձանագրվածը մեզ համար չարյաց փոքրագույն տարբերակն է այն բանի համեմատ, որ կարող էր լինել Նիկոլի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, այն է՝ Արցախի ամբողջական հայաթափում և հանձնում։ Հիմա գոնե մի բան մնացել է, բայց, միևնույն է, նոյեմբերի 9-ի Արցախը, մեղմ ասած, տարբերվում է 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ եղած Արցախից։ Այն ժամանակ պետականություն կար Արցախում։ Հիմա չկա։

Վերադառնանք ներքաղաքականին։

Քաղաքական փոփոխությունների ամենացանկալի տարբերակը, բնականաբար, հայկականն է։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ներսի ուժերով։ Առայժմ դա չի հաջողվում (պատճառներն այլ խոսակցության թեմա են)։

Հատուկ ընդգծեմ, որ հայկական տարբերակի կյանքի կոչման պատուհանը փակվելու վրա է։ Ժամանակը սուղ է։ Եթե այդ ժամանակը չօգտագործվի, ապա հետո բոլորն են պատասխանատու ու մեղավոր լինելու դրա համար, ոչ միայն Նիկոլը։ Նիկոլին ի՞նչ․ նա չի էլ թաքցնում, որ իր համար զրո ողբերգություն է տեղի ունեցել, և իրեն միայն իր կաշին ու փողերը փրկելն է հետաքրքրում։

Պետք է ամեն ինչ անել հայաստանյան տարբերակով Նիկոլին հեռացնելու համար։ Միայն այդ դեպքում է հնարավոր՝

– Հայաստանի սուբյեկտայնության մակարդակի վերականգնում,

– հայ-ռուսական հարաբերությունների նոր, արդյունավետ ու բարձր որակի ապահովում,

– բարեկամ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու կարողության ձեռքբերում,

– աշխարհում արժանապատիվ ձևով ներկայանալու քարտ–բլանշի ստացում,

– անվտանգության համակարգի ու բանակի վերականգնում,

– թուրքի «ջիփիէս»–ով չհանձնվող և զարգացող երկրի կառուցում։

Ընտրությունն առայժմ հայ ժողովրդի ձեռքում է։ Հետո ստիպված ենք լինելու նայել ռուսի ու թուրքի կողմը՝ մեղադրելով սրան կամ նրան, թե բա՝ մեզ ծախեցին։ Ոչ մի ազգի ու պետության հնարավոր չէ ծախել, եթե տվյալ ազգն ու պետությունն ինքն իրենից չի հրաժարվում»։

Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին
————————————

Նիկոլ Փաշինյանի վարքագծի ու հայտարարությունների պահով ամեն ինչ…

Опубликовано Andranik Tevanyan Четверг, 21 января 2021 г.



Նման նյութեր