Ընդամենը 1 գիշերում ազատվեք բշտիկներից
Advertisement 1000 x 90

Ընդամենը 1 գիշերում ազատվեք բշտիկներից

Fithacker.ru-ն գրում է, որ բշտիկները մաշկի հետ կապված ամենահաճախ հանդիպող խնդիրն են։ Դրանք կարող են առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ ցանկացած տարիքում։ Կայքը ներկայացրել է բնական դիմակի պատրաստման եղանակ, որը կարող է օգնել ազատվել բշտիկներից և գեղեցիկ մաշկ ունենալ։ Հիմնական բաղադրիչներն են մանանեխի յուղն ու կաթնաշոռը։

Պատրաստման եղանակը

  • Մաքուր տարայի մեջ 1 ճաշի գդալ մանանեխի յուղ լցրեք։
  • Ավելացրեք 2 ճաշի գդալ կաթնաշոռ։
  • Լավ խառնեք։

Օգտագործման եղանակը

Մաքրեք դեմքը։ Լվացեք տաք ջրով՝ ծակոտիները բացելու համար։ Չորացրեք դեմքը, դիմակը քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե, դեմքը լվացեք տաք ջրով։

Կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթվա ընթացքում, և կնկատեք դրական արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը