
Բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Հետազոտությունը հրապարակվել է The BMJ պարբերականում: Գլուտաթիոնը հակաօքսիդանտ է, որը մտնում է մաշկի սպիտակեցման համար հայտնի պրեպարատների կազմում:
Հաճախ այդպիսի միացություններով ներարկումներ են կատարում գեղեցկության սրահի աշխատակիցները, որոնք չունեն բժշկական հատուկ կրթություն:
Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներարկումների չարաշահումը ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ: Մասնավորապես, դա կարող է ախտահարել նյարդային համակարգը, երիկամներն ու լյարդը, առաջացնել նաև քաղցկեղ, հաղորդում ՝ bbc.co.uk-ը: