Դադարեք ձեզ մեղավոր համարել. իրական մեղավորին հենց դա էլ պետք է, որ իր մեղքն ուրիշներն իրենց վրա վերցնեն, արանքում ինքը պլստա
Advertisement 1000 x 90

Դադարեք ձեզ մեղավոր համարել. իրական մեղավորին հենց դա էլ պետք է, որ իր մեղքն ուրիշներն իրենց վրա վերցնեն, արանքում ինքը պլստա

Էս վերջերս ամենատարբեր շրջանակներ ու մարդիկ, այդ թվում ընկերներիցս շատերը, մի թեզ են շատ ակտիվ շրջանառում, թե բա․ «բոլորս ենք մեղավոր»։

Հիմնականում դա անում են շատ անկեղծ․ դե ինքնադատափետումը հայերիս սիրած զբաղմունքնա, իսկ ստեղ սենց գյոզալ առիթ։ Այ տեսեք, հիմա էլ ես եմ ինքնադատափետում անում։

Ինչևէ, սկսեմ նրանից, որ այդ թեզը սխալ ու վտանգավոր թեզ է։ Նախ, դեռ հնուց հայտնի է, որ երբ բոլորն են մեղավոր, ուրեմն ոչ ոք մեղավոր չէ։ Էդ սոուսի տակ հլե սենց բաներ ե՞ն ջրվել գնացել։ Ու քանի որ մենք, ի տարբերություն նիկոլականների, չենք ուզում, որ 30 տարվա պայքարը (իրականում՝ առնվազն 100) ջրվի գնա, հետևաբար այս մոլորությունից պիտի հրաժարվենք ու կտրուկ հակազդենք։

Երկրորդ, մեղավորությունը կուրծք ծեծել չի ու դաժե Խորենացու ողբ արտասանել չի, որ ով տեղից վեր կենա, իր վրա վերցնի։ Մեղավորությունն առաջանում ա երկու դեպքում․

1․ Երբ մարդը գործում ա հանցանք, ընդ որում՝ ոչ թե ինչ-որ աբստրակտ հանցանք, այլ՝ ՔՕ-ում կամ գոնե Աստվածաշնչում հստակ նկարագրված հանցանք;

2․ Երբ մարդը ստանձնելա իշխանության պատասխանատվություն ու իր գործողությունները հանգեցրել են վատ հետևանքների։

Ընդ որում՝ վերջին դեպքում ինչքան շատա մարդու ձեռքում կենտրոնացած իշխանությունն, էնքան մեծա մեղավորության աստիճանը։ Եվ մասնավորապես բացարձակ իշխանությունը ենթադրում ա բացարձակ մեղավորություն։

Այնպես որ, սիրելի ընկերներ, հաջորդ անգամ, երբ մտրակը կվերցնեք ձեր ձեռքը, որ ձեզ ձաղկեք, մի հատ հարցրեք ինքներդ ձեզ – ի՞նչ հանցանք եմ գործել կամ ի՞նչ իշխանություն ունեի։ Հարցրեք ու թարգեք։ Որովհետև իրական մեղավորին հենց դա էլ պետք է, որ իր մեղքն ուրիշներն իրենց վրա վերցնեն, արանքում ինքը պլստա։

Վահագն Մխոյանի էջից:

Էս վերջերս ամենատարբեր շրջանակներ ու մարդիկ, այդ թվում ընկերներիցս շատերը, մի թեզ են շատ ակտիվ շրջանառում, թե բա․…

Опубликовано Վահագն Մխոյան Четверг, 28 января 2021 г.



Նման նյութեր