Վարուժան Բաբաջանյանի էջից.
Պատերազմ և դիվանագիտություն վարելու անկարողության և կատարյալ անկազմակերպության, անհավասարակշռության և միայնակ հերոս դառնալու բարդույթի պատճառով երկիրը արյան ծովի վերածած մարդը զբաղված է անհավասարակշիռ արտահայտությունները մեկնաբանելու գործով։
Իսկ ուր մնաց հունիսյան անտակտ շոուից հետո ձեր խրոխտ, մանկամիտ, պետության ղեկավարների համար ամոթալի հեշթեգերը` գերագույնս, առաջնորդս, հրամանատարս, չշշկռեք, հանձնողի մերը…
Հիմա էն ինչ դուք եք անում, լավ եք անում, ու լավ եք անում էն մարդկանց նկատմամբ, ով ձեզ պաշտպանում են, հանդուրժում են, նույնիսկ արդարացնում են ձեր թշվառ գոյությունը իշխանության ղեկին։
Ու ոչ մեկդ չասեք, թե չգիտեք կամ չեք գիտակցում, թե ոնց են երկրի հերը անիծել։ Եթե էնքան խելք ունեք` փորձում եք էդ աղետալի բառդակը արդարացնեք, դժվար խելքներդ չհերիքի` մնացյալը չհասկանալու համար…
Ի դեպ, սուրբ իշխանությունը նախկիններին, օրինակ Հրայր Թովմասյանին, հետապնդել է միայն այն ժամանակ, երբ իր պաշտոնն է պետք եղել։ Բոլոր նման դեպքերում պաշտոնը վերցնելու հաջորդ օրը մոռացվել են։
Ու նախկինների վրա որևէ բան գցելուց հիշեք` զրո պատասխան տվող ա եղել…