Սա կօգնի հայտնաբերել առողջական լուրջ խնդիրներ բարդություններից շատ առաջ:
Apple-ն իր ժամացույցը դիրքավորում է՝ որպես բազմակողմանի ֆիզիկական գործունեության և առողջության պահպանման սարքեր: Դրանք արդեն գիտեն, թե ինչպես կարելի է հաշվել զարկերակը, արյան մեջ թթվածնի մակարդակը, արձանագրել ԷՍԳ-ն, և շուտով, թվում է, կկարողանան որոշել գլյուկոզայի մակարդակը:
ETNews կորեական հրատարակությունը հայտնում է, որ Apple Watch Series 7-ը կունենա առանձին օպտիկական սենսոր, որը կկարողանա որոշել արյան գլյուկոզայի (շաքարի) մակարդակը՝ առանց արյան նմուշներ վերցնելու: Սա օգտակար է ոչ միայն շաքարախտով և նախադիաբետիկ պայմաններով տառապող մարդկանց, այլ նաև նրանց համար, ովքեր դեռ չգիտեն հնարավոր խնդիրների մասին:
Արդեն հայտնի են մի քանի դեպքեր, թե ինչպես Apple Watch-ն օգնում էր մարդկանց նկատել առիթմիան և սրտի այլ խնդիրներ հիվանդությունների սուր փուլ տեղափոխվելուց շատ առաջ: Նմանապես, արյան գլյուկոզայի սենսորը կարող է օգնել կանխել դրա հետ կապված խնդիրները:
Այլ հարց է, թե որքան ճշգրիտ կլինի այս սենսորը: Փորձագետներն արդեն կկարողանան դա ասել, երբ ժամացույցը մտնի շուկա:
Սիրարփի Աղաբաբյան