Գիտնականները առաջին անգամ հայտնաբերել և նկարագրել են դելֆինի, որը սովորել է շնչել բերանով: Ինչպես հայտնել են Նոր Զելանդիայի Օտագո համալսարանի կենդանաբանները Marine Mammal Science-ում հրապարակված հոդվածում, բացահայտումը կատարվել է 2014 թվականին Cephalorhynchus hectori հազվագյուտ տեսակի դելֆինների ուսումնասիրության ժամանակ:
Գիտնականների կարծիքով՝ դելֆինը օտարածին առարկայով շնչուղիների խցանման պատճառով ավելի շուտ ստիպված է եղել բերանով շնչել, որը չի ազդել նրա կյանքի և շարժվելու ընդունակության վրա: