«Այստեղ էական և կարևոր է մի բան` 4.7 մագնիտուդով երկրաշաժը նույնիսկ ուժեղ երկրաշարժ չէ, այլ միջին ուժի է։ Փոփոխությունները մենք տեսնում ենք և այս պահի դրությամբ էլ կատարում ենք վերլուծություններ, որոնց համաձայն` անհանգստանալու ոչինչ չունենք»,– նշեց սեյսմոլոգը։
Անդրադառնալով նույն օջախային գոտում 1933 և 1947 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերին, Մարգարյանն ընդգծեց, որ հիշյալ տարածքում կան պատմական օջախներ, որտեղ եղել են նաև շատ թույլ բազմաթիվ երկրաշարժեր, որոնք գրանցում են գործիքները, սակայն բնակչության կողմից դրանք չեն զգացվում։ Ըստ նրա` գոտին կոչվում է Փամբակ–Սյունիք Սևանի խզվածքային գոտի, որը Հայաստանի տարածքում առկա ակտիվ գոտիներից մեկն է։
«Գրանցված վերջին երկրաշարժից խուճապի մատնվելու հիմքեր չկան։ Երբ խոսում ենք սեյսմիկ ակտիվության մասին, դա դեռ չի նշանակում, որ ուժեղ երկրաշարժ է։ Կարող են գրանցվել 2.8 մագնիտուդով երկրաշարժեր, որոնք բնակչության կողմից հնարավոր է թույլ զգացվեն և կարող են լինել 3-4 բալանոց։ Եթե տեսնենք, որ պատկերը փոխվում է, ավելի վտանգավոր միտումներ կան, ապա կտարածենք հաղորդագրություն և կանենք համապատասխան քայլեր»,– նշեց սեյսմոլոգը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am