Սննդաբանը պատմել է այն հիմնական սխալի մասին, որը շատերը թույլ են տալիս նիհարելիս
Advertisement 1000 x 90

Սննդաբանը պատմել է այն հիմնական սխալի մասին, որը շատերը թույլ են տալիս նիհարելիս

Նիհարել ցանկացող շատերը չեն ուսումնասիրում օգտագործվող մթերքների սննդային արժեքի մասին տվյալները, եւ դա նրանց ամենամեծ սխալն է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Սիգնե Սվանֆելդտը (Շվեդիա):

Մասնագետը խորհուրդ է տալիս մթերքներն ընտրելիս ուշադիր ուսումնասիրել դրանց սննդային արժեքի մասին տեղեկությունները, որոնք սովորաբար նշված են փաթեթավորման վրա: Բնականաբար, պետք է խուսափել շաքարի բարձր պարունակությամբ, հագեցած ճարպերով եւ այլ հավելումներով սննդամթերքից, փոխանցում է Daily Express պարբերականը:

«Անհրաժեշտ է, որպեսզի ընդունվող սննդամթերքը բարձր սննդային արժեք ունենա,- նշել է Սվանֆելդտը,- Դա նշանակում է, որ այն պետք է հարուստ լինի մանրաթելերով, վիտամիններով, հանքանյութերով, ինչպես նաեւ սպիտակուցներով, առողջ ճարպերով եւ ածխաջրերով` շաքարի եւ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ»:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նիհարողներին քիչ մտածել կորցրած կիլոգրամների մասին եւ ավելի շատ մտածել այն մասին, թե ինչու են դրանք կորցնում:

«Արդյո՟ք դուք ձգտում եք նիհարել առողջությունը բարելավելու, ավելի լավ զգալու, ավելի եռանդուն լինելու, ձեր երեխաների հետ խաղալու համար, ձեր կյանքը երկարացնելու համար,- նշել է սննդաբանը:- Եթե դուք կենտրոնանաք ոչ թե բուն նիհարելու, այլ այն պատճառի վրա, որը դրդում է ձեզ նիհարել, ապա ավելի հեշտ կլինի հասնել դրված նպատակին»:

news.am