Կորոնավիրուսից ապաքինվածներին կարող է հետաձգված մահ սպասել. մասնագետ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից ապաքինվածներին կարող է հետաձգված մահ սպասել. մասնագետ

Մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, ռիսկի են դիմում մահանալ նրանց մոտ բարդացումներից մի քանի ամիս անց: Նման կարծիք է հայտնել վարկաբան Անաստասիա Պովտորեյկոն (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ կորոնավիրուսից հետո պացիենտները կարող են բախվել վտանգավոր ախտանիշի հետ, որի դեպքում մարդու օրգանիզմում կարող են ամենաանկանխատեսել հետեւանքները լինել:

«Կանխատեսել, թե կոնկրետ ում մոտ եւ երբ է դա տեղի ունենում, չի կարելի: Որոշ դեպքերում ապաքինվածների մոտ առաջին 3 ամսում բարձր է լինում սրտանոթային հիվանդությունների ռիսկը»,- ասել է  մասնագետը:

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ նման խնդիրների զարգացումը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող բարդացումների: Նման դեպքում պացիենտներին կարող է սպասել «հետաձգված մահ»:

Մասնագետը խորհուրդ է տալիս հետեւել ապաքինվածների վիճակին, ուշադրություն դարձնել ցանկացած թուլության, որոնք առաջանում են ապաքինումից հետո, իսկ ինքնազգացողության վատթարացումից հետո դիմել բժշկի:

news.am