«Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների. ռուսները դեմ չեն». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների. ռուսները դեմ չեն». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից:

Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների։

Արցախի կենտրոնական իշխանությունն ու Մարտունու վարչակազմի ղեկավարությունը ինձ միանշանակ վստահեցրին, որ Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի ու կկանգնի որպես հայոց պայքարի ոգու խորհրդանիշ։

Ռուսները դեմ չեն։

-Այն, որ թշնամին պահանջել է ապամոնտաժել մեր ազգային խորհրդանիշներից մեկի արձանը՝ փորձելով ստուգել մեր կամքը, փաստ է։

-Փաստ է նաև, որ Արցախի իշխանությունը ծանր զրույցներ է ունեցել այդ թեմայով։

-Փաստ է նաև, որ ռուսական կողմը հասկացրել է՝ ինքը դեմ չէ Նժդեհին, բայց չի պատրաստվում մեր փոխարեն պայքարել մեր արժեքների համար։

-Փաստ է նաև, որ ՀՀ ապիկար իշխանությունը այդ ընթացքում դարձավ խուլ ու համր։

-Փաստ է նաև, որ 2 օրվա ընթացքում հայ ազգը հստակ արտահայտեց իր կամքը՝ անկախ քաղաքական հայացքներից։

Պաշտում եմ իմ ազգը, հայրենիքն ու պետականությունը։

Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների։
Արցախի…

Опубликовано Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան Пятница, 12 февраля 2021 г.



Նման նյութեր