«Սերգեյ Շաքրիկյանը զոհվեց նոյեմբերի 5-ին՝ պաշտպանելով բերդաքաղաք Շուշին». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Սերգեյ Շաքրիկյանը զոհվեց նոյեմբերի 5-ին՝ պաշտպանելով բերդաքաղաք Շուշին». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի էջից.

«Սերգեյ Շաքրիկյանը մեկն էր հազարավոր այն ոստիկաններից, ովքեր Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցեցին ոստիկանության զորքերի կազմում։ Կրտսեր սերժանտ էր Արմավիր քաղաքից։

Պատերազմի առաջին օրերից Սերգեյն ընկերների հետ մարտեր մղեց Ջրականում (Ջեբրայիլ), Հադրութում և Շուշիում։ Այստեղ էլ ընկավ նոյեմբերի 5-ին՝ պաշտպանելով հայոց բերդաքաղաքը։

Սերգեյը զոհվեց վայրկյանների ընթացքում… արկի բեկորը վնասել էր աորտան։ Սերգեյը զոհվեց, որովհետև զրահաբաճկոն չուներ։

Իսկ ոստիկանությունն այնքան էր «հարգում» իր աշխատակիցներին, որ միայն դեկտեմբերի 25-ին, այն էլ մամուլում աղմուկ բարձրանալուց հետո միայն Սերգեյի ու զոհված ևս 67 ոստիկանի անուն ներկայացրեցին հանրությանը։ ՊԲ-ի ներկայացրած ցուցակներում նրա անունն այդպես էլ չհայտնվեց։

Սերգեյն ընդամենը 26 տարեկան էր»։

Սերգեյ Շաքրիկյանը մեկն էր հազարավոր այն ոստիկաններից, ովքեր Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցեցին ոստիկանության…

Опубликовано Aram Gevorgyan Пятница, 12 февраля 2021 г.



Նման նյութեր