«Հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ, որտեղ սեռի համար նախատեսված դաշտը իբր սխալ եմ լրացրել». Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել
Advertisement 1000 x 90

«Հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ, որտեղ սեռի համար նախատեսված դաշտը իբր սխալ եմ լրացրել». Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել

Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ ջրհոր հիշեցնող տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի խեղված, կեղծված ձևաթուղթ, որում ես իբր սխալ եմ նշել ուսումնառությանս վայրը, ջնջել, ուղղել և մի ուրիշ սխալ էլ իբր արել եմ սեռի համար նախատեսված դաշտում։

Ցավով եմ արձանագրում, որ հայրենիքումս գործող լրատվամիջոցները առանց ինձ հետ կապ հաստատելու, սրա իսկությունը ստուգելու փորձերի իրար հերթ չտալով տարածում են այս ցնդաբանությունը։

Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս և վստահեցնում, որ անկախ ստի ու կեղծիքի արշավներից՝ ամեն ինչ անելու եմ շենացնելու համար մեր հայրենիքի ամենագեղեցիկ անկյունը՝ մեր Դիլիջանը»։

Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ…

Опубликовано Դավիթ Սարգսյան Пятница, 26 февраля 2021 г.



Նման նյութեր